Մենք աշխատում ենք շուկայում առաջատար բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերադարձնելով մեծաքանակ ժամկետանց պարտավորություններ և հնարավորինս չվնասելով վարկառուների տնտեսությունը։ Իրականացնում ենք գումարների բռնագանձման ծառայություններ ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով։
Մինչև դատարան դիմելը, իրավաբաններից և այլ մասնագետներից բաղկացած հավաքագրման թիմը իրականացնում են գումարի բռնագանձումը բանակցությունների և այցելությունների միջոցով, և միայն այս փուլում հաջողություն չունենալու դեպքում դիմում դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հետագա փուլերում ևս Ընկերության աշխատակիցները խիստ հետևողականություն են ցուցաբերում՝ մինչև վերջնական արդյունքի հասնելը։