Մենք աշխատում ենք շուկայում առաջատար բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերադարձնելով մեծաքանակ ժամկետանց պարտավորություններ և հնարավորինս չվնասելով վարկառուների տնտեսությունը։ Իրականացնում ենք գումարների բռնագանձման ծառայություններ ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով։
Մինչև դատարան դիմելը, իրավաբաններից և այլ մասնագետներից բաղկացած հավաքագրման թիմը իրականացնում են գումարի բռնագանձումը բանակցությունների և այցելությունների միջոցով, միառժամանակ նաև իրականացնելով իրավական բոլոր գործողությունները (դիմում նոտարին՝ վճարման կարգադրություն արձակելու պահանջով, հայցադիմումի ներկայացում դատարան, այդ թվում և արբիտրաժային դատարան)։
Հետագա փուլերում ևս Ընկերության աշխատակիցները խիստ հետևողականություն են ցուցաբերում՝ մինչև վերջնական արդյունքի հասնելը։ Ընկերությունը ներդրել է սեփական Զանգերի կենտրոն ծրագիրը, որը ևս հնարավորություն է տալիս առավելագույն արդյունք ապահովել։







