Վարկ ենք վերցրել, պայմանագիր ենք կնքել, վճարումներ ենք կատարել ժամանակին: Մի քանի ամիս անց մենք այլևս չենք կարողանում վճարել մեր վարկը:
Իսկ դուք տեղյակ եք չվճարելու դեպքում ի՞նչ իրավական խնդիրների առաջ ենք կանգնում այդ դեպքում։
Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել: Վարկը ժամկետանց անցնելու օրվանից դադարում է գործել վարկային պայմանագրի տոկոսադրույքը և վարկի օգտագործման տոկոսադրույքը հաշվարկվում է տվյալ օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ ըստ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Վարկի դիմաց հաշվարկված տոկոսները ժամկետին չմարվելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.13%-ը: Արտարժույթով տրամադրված վարկերի տույժերը և տուգանքները վճարվում են ՀՀ դրամով՝ ԿԲ-ի կողմից հաստատված տվյալ օրվա համար արտարժույթի միջին փոխարժեքով: