Ինչու՞ է կարևոր անդրադառնալ միջազգային իրավունքի նորմերին։ Հաճախ մեր օրենսդրությունը կարող է այս կամ այն իրավական նորմերի շուրջ չունենալ համապատասխան կարգավորումներ կամ նմանատիպ կարգավորումները ըստ էության լուծում չտան ձեր խնդիրներին։ Հենց այդ իսկ պատճառով Քաղաքացիական դատավարությունը թույլ է տալիս կիրառել այլ պետությունների իրավունքի նորմեր։
Դատարանը, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրին կամ օրենքին համապատասխան, կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:
Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան: