Ամուսնալուծության հարցերը այսօր արդիական են դառնում։ Ու թեև ամուսինները չեն կարողանում կառուցել միասին ընտանիք, դա ամենևին չի կարող ազդել երեխայի ծնողների հետ հավասար շփման հնարավորության և երեխայի լավագույն շահերի պաշտպանության վրա, ինչպես և սահմանված է Երեխայի իրավունքների մասին նյույորքյան կոնվենցիայով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։
Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:
Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։