🔎🕵️♀️ Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպեu նաև անհատական բնակելի տան կառուցման և uպաuարկման համար հողամաuեր) գտնվող` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:
Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող օրինական շենքերում, շինություններում ինքնակամ բացված դռները և (կամ) պատուհանները, ինչպես նաև դռների և (կամ) պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե դրանք իրականացվել են կրող կամ արտաքին պատերի վրա կամ դրանց արդյունքում փոխվել են կրող կոնստրուկցիաները, կարող են ճանաչվել oրինական` դրանք իրականացրած անձի (անձանց) դիմումի հիման վրա` իրավասու մարմնի որոշմամբ, սույն բաժնով սահմանված կարգով:
👉 Սեփականության իրքվունքներին առնչվող այս և այլ հարցերով դիմեք մասնագիտացված իրավաբանական ընկերության՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։