📕 Մտավոր սեփականություն ասելով հիմնականում հասկանում են օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեությանը, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին։
📕 Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:
Արդյունաբերական սեփականությունը ներառում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։
📕 Հեղինակային իրավունքը ներառում է գրական ստեղծագործությունները՝ վեպերը, պոեմներն ու դրամաները, ֆիլմերը, երաժշտական ստեղծագործությունները, արվեստի ստեղծագործությունները՝ գծանկարները, նկարները, լուսանկարներն ու քանդակները, ինչպես նաև ճարտարապետական ստեղծագործությունները։
📍 Եղիր ապահով BeSafe Group-ի հետ։