Հարգելի հետևորդներ,
Ուրախ ենք ներկայացնելու ձեզ մեր նոր հեղինակային նախաձեռնությունը՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԼՈԳ, որի նպատակն է բարձրաձայնել այն ոլորտային իրավաբանական հարցերը, որտեղ ձեր կարծիքով կան օրենսդրական չկարգավորված հարցեր կամ թերացումներ և որոնց շուրջ ամենաշատը կցանկանայիք ստանալ սպառիչ պատասխաններ և Ձեր հարցերի լուծումները։
Եթե խմբում կան իրավաբաններ կամ փաստաբաններ, խնդրում ենք անձնական նամակով կամ հրապարակային ձևով թաքնված գովազդ չիրականցնել կամ փորձել հաճախորդ ներգրավել։ Նմանատիպ գրառումները կհեռացվեն էջից։ Ավելի ողջունելի կլինի, եթե հենց ոլորտի մասնագետները ևս միանան նախաձեռնությանը, քանի որ այն նպատակ է հետապնդում առողջ քննարկումների միջոցով վերհանել տարբեր ոլորտներում առկա օրենսդրական խնդիրները։
Սիրով կսպասենք ձեր առաջարկներին։ Միացեք այս խմբին